40471 դիտում
11:19 17-08-2014
Ողբերգական ավտովթար Երեւանում, 37-ամյա վարորդը Mercedes-ով արմատախիլ է արել հաստաբուն ծառերը եւ բախվել Ոստիկանության Զորքերի պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 01:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 37-ամյա Հայկ Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VD 907 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում ոստիկանության զորքերի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց , բախվել երեք հաստաբուն ծառի եւ հարվածել ոստիկանության զորքերի պարսպին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել ոստիկանության զորքերի ծառայողները:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Օպերատիվորեն ժամանել էին նաեւ 1-03 ծառայության աշխատակիցները, ովքեր արձանագրեցին վարորդի մահը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Հ. Պետրոսյանը վերադառնալիս է եղել կնոջ հոր ծնունը նշելուց:
Ի դեպ, վթարի հետեւանքով երեք ծառերն էլ արմատախիլ են եղել:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+