96721 դիտում
20:53 19-04-2017
Արտակարգ ավտովթար Դավիթաշենում. 36–ամյա վարորդը Lexus-ով արմատախիլ է արել ծառերը, տապալել էլեկտրասյունն ու հայտնվել ֆուտբոլի դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Երևան քաղաքի Անդրանիկի 152 շենքի բնակիչ, 36-ամյա Գևորգ Մարգարյանը իր վարած Lexus մակնիշի 60 ՍՍ 909 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշեն 1-ին թաղամասի Կաղնուտի այգում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 ծառի, արմատախիլ արել այն, այնուհետև հարվածել Կաղնուտի այգու հարևանությամբ գործող ֆուտբոլի դաշտի էլեկտրասյանը, տապալել այն, նորից առաջ ընթանալով՝ կոտրել ֆուտբոլի դաշտի ցանկապատը և մասամբ մխրճվել ֆուտբոլի դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի մասին իմանալով՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հանձնարարությամբ ժամանել են վարչական շրջանի Կոմունալ ծառայության աշխատակիցները՝ պետ Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները [color=#EF2929]ասում էին, որ վթարի պատճառը եղել է անվադողերի պայթելը, սակայն դա քիչ հավանական է համարվում, քանի որ չի բացառվում, որ անվադողերը պայթած լինեն այն բանի պատճառով, որ վարորդը շումախերական վթարի հետևանքով անվադողերով բախվել է «բորդյուրներին», ինչի հետևանքով էլ անվադողերը պայթել են:[/color]
Հավաքվածներն ասւմ էին, որ երջանիկ պատահականություն է, որ ոչ ոք չի տուժել,, քանի որ այդ ժամին մարզադաշտում միշտ երեխաներ են խաղալիս եղել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ [color=#EF2929]դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան վարել է երիտասարդ աղջիկ, սակայն հետո արդեն ժամանած Գ. Մարգարյանը ներկայացել է, որ իբրև ինքն է վարել ավտոմեքենան: [/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+