211652_close_icon
views-count4264 դիտում article-date 17:05 30-07-2014

Կնոջը խմբակային սեքս առաջարկած 34-ամյա Միքայելի գործն ուղարկվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 34-ամյա Միքայել Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Ն. Դավթյանի հետ, շահագործելու դիտավորությամբ չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները՝ իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն` միաժամանակ շահագրգռելով, թե վերջինս դրա դիմաց կարող է վճարել: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը, գործը վարույթ ընդունելով, որոշել է ՀՀ Գլխավոր դատախազությունից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ստացված թիվ 17158413 քրեական գործն ըստ մեղադրանքի Միքայել Գագիկի Եսայանի` ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով՝ տարածքային ընդդատության կարգով ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան` ընդունման պահից 10-օրյա ժամկետում։

Նմանատիպ նյութեր