slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի և նրա սիրուհու մասին ադրբեջանական ծառայություններին տեղեկություն փոխանցած հայի գործն ուղարկվեց դատարան
211652_close_icon

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի և նրա սիրուհու մասին ադրբեջանական ծառայություններին տեղեկություն փոխանցած հայի գործն ուղարկվեց դատարան

views-count6061 դիտում article-date 18:13 17-05-2014
61-ամյա Խաչիկ Մարտիրոսյանի գործն ուղարկվել է դատարան: Վերջինս, ըստ մեղադրանքի ադրբեջանական ծառայությունների համար ինֆորմացիա է հավաքել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի և նրա սիրուհու վերաբերյալ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: 61-ամյա Խաչիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ֆինանսական խնդիրների լուծման և գումար վաստակելու ակնկալիքով 2013 թվականի օգոստոսի 6-ին մեկնել է Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ սեփական նախաձեռնությամբ Վրաստանում Ադրբեջանի դեսպանության վարչական շենքի վրա փակցված պաշտոնական հեռախոսահամարով կապի է դուրս եկել դեսպանության աշխատակից, ոմն Ալեքսանդր Իվանովիչի հետ՝ առաջարկելով իր ծառայությունները։ Վերջինիս միջնորդությամբ արդեն 2013 թվականի սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանից այցելած Մահմուդ անունով ներկայացած մի անձնավորության հետ, ով հանդիսացել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից։ Խաչիկ Մարտիրոսյանը նրանից ստացել է 500 ԱՄՆ դոլար գումար և առաջադրանք՝ հավաքել տվյալներ ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «Ջիպ» տեսակի ավտոմեքենա վարող մի անձնավորության վերաբերյալ, որը, ինչպես հետագայում պարզվել է, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ինչպես նաև նրա սիրուհու կենսորոշիչ տվյալների ու բնակության հասցեի վերաբերյալ։ Արդեն 2013 թվականի հոկտեմբերի 20-ին նա Թբիլիսի քաղաքում Մախմուդին է փոխանցել իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հեռախոսի օգնությամբ նկարած նմանատիպ ավտոմեքենայի լուսանկարներ և հարևանությամբ բնակվող էլինա Սարգսյանի տվյալները, ում չէր համակրում։ Փոխանցած նկարներն ու տվյալները ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից օգտագործվել են Արշակ Կարապետյանին հրապարակայնորեն՝ համացանցի միջոցով, վարկաբեկելու նպատակով՝ 2013թ. հոկտեմբերի 26-ին ադրբեջանական ինտերնետային մի շարք լրատվական կայքերում հրապարակվել է «Азербайджанская разведка в Ереване» /Ադրբեջանական հետախուզությունը Երևանում/ վերնագրով հոդվածը։ Այդ տվյալների փոխանցման ժամանակ Խ.Մարտիրոսյանը ստացել է երկրորդ առաջադրանքը, այն է՝ ճշտել ՀՀ ՊՆ սննդամթերքի, հագուստեղենի, զենք-զինա– մթերքի, դեղորայքների թվով 4 պահեստների տեղակայման կոնկրետ վայրերն ու հասցեները, կատարել նկարահանումներ, ինչպես նաև հավաքել տեղեկատվություն Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զինվորական բազայի վերաբերյալ։ Նշված առաջադրանքը ստանալուց հետո նա հեռախոսի միջոցով, կատարել է ոչ զինվորական օբյեկտների նկարահանումներ, սակայն լուսանկարները չի փոխանցել, քանի որ ադրբեջանցիները դեռևս չէին կատարել առաջին հանձնարարության համար տրված՝ իր ավտոմեքենայի նորոգման համար պահանջվող փոխանցման տուփ տրամադրելու, խոստումը, այսինքն՝ « ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հավաքելու և հանձնելու լրտեսության ձևով պետական դավաճանության համար: Քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 299 հոդվածի 1-ին մասով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր