211652_close_icon
views-count1223 դիտում article-date 15:18 30-07-2014

Սամի Խեդիրան կարող է համալրել «Բավարիա»-ի շարքերը

Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է վերադառնալ Բունդեսլիգա: Ինչպես նշում է Marca-ն, աշխարհի նորընծա չեմպիոնին իր կազմում ցանկանում է տեսնել «Բավարիա»ն: Մյունխենյան ակումբի մարզչական շտաբը Խեդիրային դիտարկում է , որպես Տոնի Կրոսի արժանի փոխարինողի, ով իր հերթին տեղափոխվել է «Ռեալ»: Նշենք, որ Խեդիրան համարվում է «Շտուտգարտ»-ի մանկապատանեկան դպրոցի սան: 1995-2010 թթ ընկած ժամանակահատվածում Խեդիրան հանդես է եկել «Շտուտգարտ»-ի տարբեր տարիքային թիմերում, որից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:

Նմանատիպ նյութեր