Ֆրանսիան երկարաձգել է հրավառ նյութերի վաճառքի արգելքը
Ֆրանսիայի իշխանությունները մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել են հրավառ նյութերի վաճառքի և օգտագործման արգելքը՝ երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին, ըստ Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակված հրամանագրի։
Արգելքն առաջին անգամ մտցվել է նոյեմբերի կեսերին և ուժի մեջ է մնացել մինչև 27-ը։
«Վարչապետը հրամանագիր է ստորագրել, որ մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ արգելվում է հրավառության և հանգստի համար նախատեսված հրավառ նյութերի վաճառքն ու օգտագործումը ամբողջ երկրում», – նշվում է փաստաթղթում։
Այնուհետև թվարկվում են սահմանափակումների ենթակա ցածր և միջին ռիսկի ապրանքների տեսակները։
Դրանց թվում են հռոմեական մոմեր, հրավառություններ, հրթիռներ և հրավառության այլ տեսակներ։
Արգելքը ուժի մեջ է մտնում անմիջապես։ Այն կրկին չի տարածվում հրավառության հետ աշխատող մասնագետների վրա, ովքեր պետք է ունենան դրանք օգտագործելու համար համապատասխան թույլտվություն։