211652_close_icon
views-count1681 դիտում article-date 16:52 28-11-2026

Երևանի «Հաղթանակի» զբոսայգում այսօր տնկվել է 150 ծառ և 200 թուփ. քաղաքապետարան

Երևանի «Հաղթանակի» զբոսայգում պարբերաբար անցկացվում է ծառատունկ, որի նպատակը զբոսայգու վերահիմնումն ու պահպանումն է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այսօր 1 հա տարածքում տնկվել է 150 ծառ և 200 թուփ։ Բարձրարժեք և հասուն ծառատեսակների կեսը մշտադալար է։

Տարածքում առաջին անգամ կիրառվել է անձրևացնող ոռոգման նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս մինչև 70 մետր շառավղով ոռոգել տարածքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր