211652_close_icon

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ այցելեց Նուբարաշենի աղբավայր՝ տեղում փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հետ ծանոթացավ կատարված աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count1000 դիտում article-date 14:27 11-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ այցելեց Նուբարաշենի աղբավայր: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետը ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացավ 2 օր շարունակ աղբավայրում հրշեջների, Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման հիմնարկի կատարած աշխատանքներին: 
Քաղաքապետը նաև տեղում հետևում էր երեկ՝ հոկտեմբերի 10-ին իր կողմից տրված հանձնարարականների կատարմանը, այդ թվում՝ «Երքաղլույս»-ին, ովքեր մի քանի ժամ է՝ աղբավայրում աշխատանքներ են կատարում՝ տեղադրելով էլեկտրասյուներ, որոնք աշխատելու են LED լուսյերով: 

Քաղաքապետը հերթական անգամ մի քանի այլ հանձնարարականներ նույնպես տվեց իր գլխավոր խորհրդական Կամո Արեյանին: 

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Նուբարաշենի աղբավայրում Երևանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարներ, Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման հիմնարկի աշխատակիցները շարունակում են Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել: 

Աղբավայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ:
  
Կ. Ցուցուլյանը Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի, Արսեն Մկրտչյանի և Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի հետ ստուգայց են իրականացնում՝ աղբավայրի ամենավտանգավոր հատվածներում, իսկ հհրշեջ-փրկարարները աշխատանքներ են իրականացնւմ՝ հայտնաբերելով կրակի թաքնված օճաջները և կանխում են կրակի տարածումը: 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր