Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ կլինի
Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 30-ը՝ ժամը 06:00-ն, Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես ամբողջությամբ փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: