Ժամանակավորապես կսահմանափակվի «Ռոսիա Մոլ» կենտրոնից մինչև Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածը
2017 թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 30-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մինչև Մ. Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածի մի մասը՝ ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: