211652_close_icon

Համբարձումյան դաշինքի թեկնածու Նորայր Հակոբյանը ժողովրդի լիարժեք վստահությամբ ընտրվեց Մասիս համայնքի համայնքապետ. Հրաչյա Գևորգյան

views-count2068 դիտում article-date 11:54 17-11-2025
Հրաչյա Գևորգյանը ֆեյսբուքում գրել է.

«Սիրելի Մասիս համայնքի հարգարժան բնակիչներ,

Մասիս խոշորացված համայնքը կարևոր և պատասխանատու ընտրության միջոցով դասվեց իր պատմական առաքելությանը հավատարիմ համայնքների շարքը։ Համբարձումյան դաշինքի թեկնածու Նորայր Հակոբյանը ժողովրդի լիարժեք վստահությամբ ընտրվեց Մասիս համայնքի համայնքապետ։

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունն ապացուցեց, որ Մասիսը շարունակում է լինել ազգային ինքնության, արժանապատվության և իրավական պետության արժեքների անխախտ պահապանը։ Մասիսցին ունի թասիբ, կապ ունի իր արմատների հետ և կարողանում է պաշտպանել իր համայնքի ու պետության շահերը։ Մասիսցին հայ է՝ իրավական Հայաստանի լավագուն կերպարը։

Հարգելի պարոն Նորայր Հակոբյան, որպես համայնքի բնակիչ ու հայ մարդ, փոխանցում եմ Ձեզ իմ խորին ու անկեղծ շնորհավորանքը։ Թող Ձեր գործը համարձակ և արդար լինի, Ձեր գործունեությունը բերի զարգացում, համայնքային կառավարման նոր որակ և համախմբում՝ ի շահ Մասիսի, ի շահ Հայաստանի Հանրապետության։

Թող սկսված այս նոր փուլը դառնա ամուր պետականության, տեղական ինքնակառավարման հզորացման, համայնքային համերաշխության և ազգային արժանապատվության վերաստինացման նոր դարաշրջան։

Կեցցե՛ Մասիսը,
Կեցցե՛ հայկական համայնքը,
Կեցցե՛ արդար, իրավական և ուժեղ Հայաստանը
Քպն ջախջախվեց Մասիսում

Նմանատիպ նյութեր