Տարվա համայնքապետ` Դավիթ Համբարձումյան. Slaq.am
ԴԱՎԻԹ ՄՀԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԸ ծնվել է 07.08.1986թ-ին Մասիս քաղաքում:
Գերազանցությամբ ավարտել է Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցը: 2003-2007թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` ստանալով բակալավրի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ:
2007-2010թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում` ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան «Հանրային կառավարում» մասնագիտությամբ: Դավիթ Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է «Գոռ և Դավիթ» ԱԿ-ում, որպես ընկերության տնօրեն:
2011թ-ից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2014թ-ից եղել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետի տեղակալ: Դավիթ Մհերի Համբարձումյանին 2012թ-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2012թ-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է: 2016թ-ի նոյեմբերի 14-ից ստանձնել է Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի 1 դուստր և 2 որդի, հայտնում է [url=http://www.slaq.am/arm/news/1220687/]Slaq.am-ը:[/url]