Հայտնի են Հայաստանի շախմատի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարի հաղթողները
Մարտի 14-22-ը ՀՀ Շախմատի ակադեմիայում կայացավ Հայաստանի շախմատի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը: Մարցաշարին մասնակցում էին 10-18 տարեկան շախմատիստները:
Արարատի մարզի 18 շախմատիստներն ընդգրկված էին բոլոր տարիքային խմբերում: Խաղն ընթացավ շվեյցարական մրցակարգով: Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում լավագույն արդյունքի հասավ Այգեզարդի միջնակարգ դպրոցի աշակերտ Մելքոյան Արշակը, որը 9 խաղից վաստակեց 6,5 միավոր` գրավելով մրցաշարի 7-րդ հորիզոնականը և դուրս եկավ եզրափակիչ փուլ:
Մինչև 12 տարեկան տարիքային խմբում ընդգրկված էին մարզի 4 շախմատիսնտեր, որոնցից առավել հաջող հանդես եկավ Դավթյան Գրիգորը/ Արտաշատի թիվ 1 դպրոց/: Նա լավագույն խաղացողներին հետևում թողնելով՝ 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, ցավոք, չկարողացավ հավաքել եզրափակիչ խաղին մասնակցելու անհրաժեշտ միավորները:
Մինչեւ 16 տարեկանների տարիքային խմբում Մարգարյան Վահեն/ գ. Ոստան/ եւ Թևոսյան Ալբերտը /գ. Քաղցրաշեն/, նույնպես չկարողական անցնել եզրափակչի շեմը: Փոխարենը` վարկանիշային աղյուսակում բարձրացրին իրենց դիրքերը:
Ապրիլի 11-24-ը Երևանի Շախմատի ակադեմիայում կայանալու է շախմատի պատանիների եւ աղջիկների եզափակիչ փուլը, որին կմասնակցեն մինչև 16 տարեկան տարիքային խմբում` Հայկ Մարտիրոսյանը, մինչեւ 14 տարեկան տարիքային խմբում` Աննա Սարգսյանը, մինչեւ 10 տարեկան տարիքային խմբում` Մելքոնյան Արշակը:
Եզրափակիչ փուլը նախընտրական է, որովհետև հաղթողները կմասնակցեն աշնանը շախմատի՝ Եվրոպայի առաջնության խաղերին: