211652_close_icon
views-count52469 դիտում article-date 15:20 16-07-2024

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի» աշխատակիցը «Opel»-ով բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 00:05-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքում՝ Վ. Համբարձումյան փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել էլեկտասյանը և գլխիվայր շրջվել:

Ինչպես հատյնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անդրանիկ Մ.-ն տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ:  

Տեղում աշխատել են նաև Վարդենիսի քննչական բաժնի խումբն ու փորձաքրեագետները:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ.-ն աշխատում էր «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում: 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր