211652_close_icon
views-count628 դիտում article-date 20:54 27-11-2026

Ֆուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 9-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ ArmSport.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մեր թիմը կպատրաստվի ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028 գլխավոր փուլի Հայաստան-Շվեդիա հանդիպմանը։ Ընտրանու գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը հրավիրել է հետևյալ խաղացողներին։

Ալբերտ Աղաջանով — ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Ֆակունդո Օհաննեսյան — «Բուրելա» (Իսպանիա)
Արթուր Մկրտչյան — «Յունիսպորտ»
Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Միհրան Դերմենջյան — «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան — «Յունիսպորտ»
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան — «Յունիսպորտ»
Աղասի Եղիազարյան — «Երևան»
Ռաֆիկ Մելիքյան — «Յունիսպորտ»
Արթուր Պատատյան — «Երևան»
Գարեգին Մաշումյան — «Յունիսպորտ»
Էրիկ Լազարյան — «Երևան»
Պուտրուս Վասիլև — «Յունիսպորտ»
Արամ Ռամիրո — «Պրիմերա Խունտա» (Արգենտինա)
Արսեն Պետրոսով — «Տորպեդո» (Ռուսաստան)
Ալբերտ Գրիգորյան — «Նևտյաննիկ»  (Ռուսաստան)
Հայաստան-Շվեդիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Նմանատիպ նյութեր