Աբրահամ Խաշմանյանը հեռացավ «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից
«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ակումբի ղեկավարների պահանջով հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է «Արարատի» պաշտոնական կայքը:
Կողմերը կայացրել են համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում: «Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Խաշմանյանին` կատարած աշխատանքի համար: