64863 դիտում
15:32 07-10-2018
Ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյան
Քանի որ անտարբեր չեմ մեր մարզում ու երկրում ընթացող քաղաքական իրողությունների հանդեպ և լսելով այս վերջին օրերին ինձ հղված՝ իմ հայրենակիցների հորդորները, կոչերը, որոնք չեմ կարող հաշվի չառնել, ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի՝ օրերս պաշտոնից հեռացած մարզպետ Կարեն Համբարձումյանը։
Սյունիքի նախկին մարզպետի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Սիրելի՛ սյունեցիներ
Ինչպես գիտեք, հոկտեմբերի 4-ին ես դիմում էի գրել պաշտոնից ազատվելու համար, և ՀՀ կառավարության որոշումով ազատվեցի Սյունիքի մարզպետի պաշտոնից:
Շնորհակալություն եմ հայտնում այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ձեռքբերած իմ համախոհներին` իմ աշխատանքի, գաղափարների, թիմի հանդեպ ցուցաբերած վստահության, գնահատանքի համար:
Ձգտել եմ սկիզբ դնել մարզի համար կարևոր գործընթացների ու կայուն հուն ապահովել դրանց համար, որոնք, հուսով եմ, շարունակություն կունենան:
Շնորհակալ եմ նաև իմ ընդդիմախոսներին ու բնական եմ համարում քննադատությունն ու ղեկավար պաշտոնում աշխատող մարդու գործունեության հանդեպ պահանջկոտությունը:
Այդուհանդերձ, իմ ծառայությունը Սյունիքին ու մեր հանրապետությանը ես ավարտված չեմ համարում և քանի որ անտարբեր չեմ մեր մարզում ու երկրում ընթացող քաղաքական իրողությունների հանդեպ և լսելով այս վերջին օրերին ինձ հղված` իմ հայրենակիցների հորդորները, կոչերը, որոնք չեմ կարող հաշվի չառնել` ես դադարեցնում եմ նաև իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Համաժողովրդական վերածննդի պայքարն սկսեց ժողովուրդը, սկսեցինք բոլորով, համախմբվեցինք մեկ առաջնորդի շուրջ, և դրա վերջնական հաղթանակի ու հաջողության գրավականը կրկին ժողովուրդն է: Ուստի, այսօր ևս պարտավոր ենք լինել մեր քաղաքացիների կողքին, քանի որ որոշիչը բոլորիդ կամքն է, ու պետք է համախմբվենք միասնական պայքարի ու նրա հիմքում եղած գաղափարների շուրջ:
Այսուհետ ևս կշարունակեմ ծառայել Սյունիքին, սյունեցիներին ու մեր պետությանը՝ իմ նպաստն ու ջանքը ներդնելով առավել հզոր մարզ ու հայրենիք ունենալու գործում»:
Նմանատիպ նյութեր
3837 դիտում
16:20 17-03-2022
Աննա Կոստանյանը դադարեցնում է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը
3043 դիտում
23:00 17-09-2015
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը դադարեցնում է անդամակցությունը կուսակցությանը
21024 դիտում
17:35 07-10-2018
Դադարեցնում եմ իմ անդամությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը. Վիկտոր Ենգիբարյան
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր