«Այդ հեքիաթը Հայաստանում վաճառելը կարող է ևս մի որոշ ժամանակ ձգի»․ Արմեն Աշոտյանը՝ ԵՄ անդամակցության եւ ԱՊՀ գագաթաժողովի մասին․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Դիվանագիտական շրջանակներում վատ տենդենց կա Հայաստանի նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ իր առիթով նման անորակ կատակների․․․ Ես զարմանում եմ, որ Փաշինյանը այդտեղ չի պատասխանել, որովհետև ենթադրվում էր, որ ինքը․․․ հիշե՛ք, ինքը ինչո՞վ էր հիմնավորում Եվրոմիության ճանապարհը, ասում էր՝ այ, Լուկաշենկոն, որ ասեց «Армении деваться некуда. Вы что, думаете, они кому-то нужны?», ես դրա համար դիմեցի եվրոպական ճանապարհին, բա ինչի՞ չասաց այդ ամեն ինչը տեղում։ Ակնհայտ է, վատ է, որ մենք իջել ենք քաղաքականության այնպիսի մակարդակի, որ քննարկում ենք ֆրազաներ, կատակներ այն դեպքում, որ ինքներս կատակելու ոչ սիրտ ունենք, ոչ էլ հեռանկար։ Արդյունքն այն, որ Նիկոլ Փաշինյանը եվրոպական ճանապարհից այնքան է շեղվել, որ իր ու Էրդողանի ձեռագրերը նույնն են»,- իր գործով դատական նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա օրինակ է բերում Իզմիրի քաղաքապետին, որը մոլի ընդդիմադիր էր, դուրս եկավ իր ընդդիմադիր կուսակցությունից և միացավ Էրդողանի կուսակցությանը․ «Զուգահեռներ տեսնո՞ւմ եք։ Ակնհայտ է, չէ՞, ձեռագիրը․ ավտորիտարացման գործընթացը, անգամ դրսևորումները նույնն են՝ բառացի նույնն են։ Իզմիր քաղաքը փոխես ուրիշ քաղաքով, քաղաքապետերի անունները փոխես՝ նույն բանն է։ Այսինքն՝ մենք որևէ եվրոպական հեռանկար չունենք։ Այդ հեքիաթը Հայաստանում վաճառելը կարող է ևս մի որոշ ժամանակ ձգի, բայց․․․ Այն, որ հպարտանում են, ասում են՝ Հայաստանը հիմա միակ երկիրն է, որ բանակցում է վիզաների ազատականացման շուրջ Եվրամիության հետ։ Ինչի՞ է միակը, գիտե՞ք։ Չէ՞ որ մնացած բոլորը ստացել են, մենք ենք մնացել, հանած՝ Բելառուս, Ադրբեջանը, որ Արևելյան գործընկերությունից վաղուց, այսպես ասած, «յան տված» են»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում