Մեր երկիրը անդունդն է գլորվում. պետք է պատ կառուցել. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը հերթական հայտարարությունն է արել՝ կապված երկրի ներգաղթային քաղաքականության հետ, տեղեկացրել է Fox News-ը:
«Մենք պետք է մի գործընթաց սկսենք, որը կվերադարձնի մեզ մեր երկիրը: Այն անդունդն է գլորվում; Պետք է պատ կառուցել՝ մեծ, հզոր, գեղեցիկ պատ»,-ասել է նա:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի Սահմանադրության 14-րդ կետը սխալմունք է եղել և երկրին անհրաժեշտ են սահմաններ: 19868 թվականին ընդունված փոփոխությունը թույլ է տալիս ԱՄՆ-ի տարածքում ծնված մարդկանց ստանալ քաղաքացիություն, ինչպես նաև արգելում է առանց դատարանի որոշման անձին զրկել քաղաքացիությունից;