211652_close_icon
views-count1039 դիտում article-date 20:19 10-10-2026

Մաhապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Քրիստա Փայքի պաշտպանական թիմը հայտարարել է, որ իրենց պաշտպանյալը, որը փրկվել էր անհաջող մահապատժի փորձից, հիվանդանոցից տեղափոխվել է բանտ։

«Քրիստա Փայքը դուրս է գրվել տեղական հիվանդանոցից և այժմ բուժվում է Դեբորա Ջոնսոնի վերականգնողական կենտրոնում, որտեղ նա գտնվել է ավելի քան 30 տարի։ Նա շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, և մենք կհետևենք դրա ընթացքին», – ասվում է փաստաբանների հայտարարության մեջ, ինչպես հաղորդում է տեղական WVLT հեռուստաալիքը։

Թենեսիի իշխանությունները սեպտեմբերի 30-ին փորձել են մահապատժի ենթարկել Փայքին երկու մահացու ներարկումով, սակայն ընթացակարգը ձախողվել է, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց։ Նա գիտակցության է եկել հոկտեմբերի 6-ին։

Նմանատիպ նյութեր