211652_close_icon
views-count304 դիտում article-date 23:34 10-10-2026

Մայամիում կայացել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպումը

Հոկտեմբերի 9-ին Մայամիում տեղի է ունեցել բարձր մակարդակի հանդիպում, որին մասնակցել են Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության պատվիրակությունները:

ԱՄՆ-ի կողմից հանդիպումը հյուրընկալել և ղեկավարել են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը: Ուկրաինական պատվիրակության կազմում եղել են Կիրիլո Բուդանովը, Ռուստեմ Ումերովը, Սերգեյ Կիսլիցյան և Դավիթ Արախամիան: Նրանց են միացել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները:

Կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի ապաէսկալացիայի և մինչև ձմեռ հակամարտության կարգավորման միասնական առաջարկի մշակման տարբերակները: Օրակարգում ներառված են եղել նաև Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երաշխիքները, էներգետիկ համակարգի դիմակայունությունը ձմռանն ընդառաջ, հացահատիկի արտահանումը, ինչպես նաև Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումն ու ԵՄ անդամակցությունը:

ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցությունները որակել է կառուցողական և արդյունավետ: Դրանք օգնել են հստակեցնել այն ուղղությունները, որոնք հիմք կծառայեն ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ սպասվող հաջորդ դիվանագիտական շփումների համար:

Նմանատիպ նյութեր