211652_close_icon
views-count2323 դիտում article-date 09:29 10-10-2026

Ձերբակալվել է Շիրակի մարզի գյուղի դպրոցներից մեկի կին փոխտնօրենը․ ի՞նչ մեղադրանք է հիմքում․ Aravot

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ ձերբակալել են Ամասիա համայնքի Բյուրակն գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Լուսինե Մելիքյանին, որն այս պահին նույն դպրոցի ԿԱԴԱՀ՝ Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողն է։

Թե որն է կնոջը ձերբակալելու պատճառը, առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն Aravot.am-ին դեռ մեկ շաբաթ առաջ հայտնի էր դարձել, որ կաշառք տալու, ստանալու կասկածանքով Ամասիայի ոստիկանությունը սկսել էր ուսումնասիրություն, փաստաթղթեր էր կազմել՝ դրանք ուղարկելով հակակոռուպցիոն կոմիտե։ Ըստ մեզ հասած տեղեկատվության՝ Ամասիայի ոստիկանությունը սեպտեմբերի 14-ին տեղեկություններ էր ստացել, որ դպրոցի նախկին տնօրենը աշխատանքից չազատելու պայմանով նույն դպրոցի գիշերային պահակ Մ․Ս․-ից ու նրա կնոջից՝ այդ նույն դպրոցում որպես հավաքարար, բակապահ ու ցերեկային պահակ աշխատած Ա․Ս․-ից, երկու տարի շարունակ յուրաքանչյուր ամիս պահանջել ու ստացել է աշխատավարձերից 50 հազար դրամ։ Ամուսինները հրավիրվել էին ոստիկանություն՝ ներկայացնելով նույնաբովանդակ հաղորդումներ։ Գործը սկսել էր քննել հակակոռուպցիոն կոմիտեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․


 

Նմանատիպ նյութեր