1354 դիտում
17:18 26-11-2023
Առաջիկայում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կինտեգրվեն. Իրանի էներգետիկայի նախարար
Աշխատանքային հանդիպում է կայացել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև, որում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները, այս հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա, հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Մենք հուսով ենք, որ առաջիկա առավելագույնը 6 ամսվա ընթացքում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրահամակարգերը կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը»,- ասել է Ալի Աքբար Մեհրաբիանը։
Նա նշել է, որ ուսումնասիրվել են երեք օպտիմալ երթուղիներ Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը միացնելու համար՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարածքով։
«Նախագծի իրականացման առումով Ադրբեջանն ավելի քիչ բարդ է: Ցանցերի զարգացման և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման առանձնահատուկ անհրաժեշտություն չկա»,- ասել է Իրանի էներգետիկայի նախարարը։
«Մենք շատ լավ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, որը թույլ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետներում ինտեգրել երեք երկրների էլեկտրաէներգիայի համակարգերը», - եզրափակել է իրանցի պաշտոնյան։

Նմանատիպ նյութեր
1090 դիտում
16:48 01-12-2023
Կգործարկվի հարթակ, որի միջոցով ԼՂ-ից տեղահանված կենսաթոշակառուները կինտեգրվեն ՀՀ կենսաթոշակային համակարգին
2349 դիտում
14:05 22-06-2017
Հայաստանը հանդես կգա էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հանգույցի դերում
Այս բաժնից
1264 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1999 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1120 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին