211652_close_icon
views-count523 դիտում article-date 14:41 05-10-2026

Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել

Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի Ադանա և Օսմանիե նահանգներում գրանցվել են ստորգետնյա ուժեղ ցնցումներ։ Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը հայտնել է, որ Ադանայի Սաիմբեյլի շրջանում տեղի են ունեցել 4.8, 4.9, 4.4, 4.3 և 4.1 մագնիտուդով երկրաշարժեր ու հետցնցումներ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Առաջին երկրաշարժը՝4.8 բալ ուժգնությամբ գրանցվել է Ադանայում և ունեցել է 8.67 կմ խորություն։ Հաղորդվել է, որ տուժածներ ու ավերածություններ չկան։ Տեղում ընթանում է շուրջօրյա հսկողություն։

Նմանատիպ նյութեր