Դատարանը վերացրեց Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ վերացրեց Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը։
Նշենք, որ խափանման միջոցը կիրառվել էր օգոստոսի 26-ին։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իբրև պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նա 2000-2007 թվականներին, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, անտեսել է կառավարության համապատասխան որոշումների պահանջները և օտարել ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող Գյումրու «Սև բերդ» ամրոցն ու հարակից հողատարածքը։ Մեղադրանքի համաձայն՝ դրա հետևանքով պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։