211652_close_icon
views-count469 դիտում article-date 15:04 02-10-2026

Չեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի Հայաստան․ պատվիրակությանը կընդունի Նազելի Բաղդասարյանը։

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը կայցելի Հայաստան։

ԱԺ նախագահի սեպտեմբերի 30-ի կարգադրությամբ՝ նախատեսվում է կազմակերպել պատվիրակության ընդունելությունը Ազգային ժողովում։

Պատվիրակությանը կընդունի ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը։

Նմանատիպ նյութեր