211652_close_icon
views-count358 դիտում article-date 20:31 29-09-2026

Բելգիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի 3 F-16 կnրծանիչ

Բելգիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի 3 հատ F-16 կործանիչներ։ Մատակարարումը կիրականացվի արագացված ընթացակարգով։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ ինքնաթիռների վերաբերյալ համաձայնագրերից բացի, Ուկրաինան արդեն ստացել է F-16-ների համար անհրաժեշտ զինամթերքի շտապ մատակարարումներ Բելգիայից և այլ գործընկեր երկրներից, այդ թվում՝ Իսպանիայից։

«Երբ Ռուսաստանն ամեն օր սրում է իրավիճակը, մենք պետք է ավելացնենք օդային թիրախները խոցելու և մարդկանց պաշտպանելու հնարավորությունները»,-ընդգծել է Զելենսկին։

 

Նմանատիպ նյութեր