211652_close_icon
views-count1864 դիտում article-date 12:14 28-09-2026

Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում

«Հարգելի՛ հեռուստադիտողներ, սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։

Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։ Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր