Գյուղերի մեռնելու և Հայաստանի դեմոգրաֆիայի խնդիրն անկյունաքարային է. Դավիթ Մաթևոսյանը կրկին ահազանգ է հնչեցնում
Aravot.am-ը գրում է․
Հրանտ Մաթևոսյանի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հերթական անգամ անդրադարձել է Ահնիձորի և Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցի ճակատագրին, համայնքների խոշորացմանը, մեռնող գյուղերին:
Aravot.am-ը Դավիթ Մաթևոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք որևէ արձագանք ստացել է Ահնիձորի և դպրոցի ճակատագրի հետ կապված: «Ես պարբերաբար նման եթերներ եմ անում և անելու եմ: Կարծում եմ՝ արձագանքը պետք է լինի քայլերը և ադեկվատ վերաբերմունքը այն ամենին, ինչ ասվում է: Ողջունելի է, որ հաջորդ օրը, իհարկե, նախընտրական ընտրապայքարի շրջանակում մարզպետը, ի թիվս Թումանյան համայնքի այլ գյուղերի, Ահնիձորում էլ եղավ: Եվ ըստ էության, իր ասածը և այն, ինչ մենք ենք ասում, էապես համընկնում են, և եթե իրենց կողմից իրենց նշած խնդիրների լուծման ճանապարհները իրոք փնտրվում են և իրոք մտահոգությունն այնպես է, ինչպես հնչել է, այդ ելքերը պետք է ձեռք ձեռքի փնտրել:
Դիմելով թե՛ իշխող կուսակցությանը, թե՛ համայնքի ընտրվող և վերընտրվող ղեկավարությանը, որոնց մեջ մտահոգ մարդիկ կան, այս հարցը պետք է լուծել՝ թե դպրոցների փակման անիմաստ որոշումը, որը ուղղակի զուտ պրոպագանդիստական քայլ է եղել և կարող է կործանարար հետևանքներ ունենալ, թե ընդհանրապես գյուղերի փոքրանալու, ոչնչանալու և Հայաստանի դեմոգրաֆիայի խնդիրը, որն անկյունաքարային է այսօրվա Հայաստանում. Ահնիձորը, Աթանը, Լոռուտը, Շաղուտը, ցանկացած գյուղ Թումանյան համայնքում, նույնիսկ մարդաշատ համարվող Մարցը և Դսեղը ի վերջո դատարկվող, մեռնող գյուղեր են, որովհետև ունեն աշխատանքի խնդիր: Այս խնդիրները պետք է լուծել՝ տեղացիների մտահոգությունները քննարկելով եւ ոչ թե հայտարարություններ անելով, շքեղ գաղափարներից խոսելով, թե իբր դպրոցներ ենք կառուցում, որտեղ լողավազաններ պետք է լինեն և բասկետբոլի դահլիճներ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում․