211652_close_icon
views-count259 դիտում article-date 23:51 25-09-2026

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ընդհանուր առմամբ ավելի քան 60 հազար տոննա բեռ է տեղափոխվել։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դրա մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։

Նա նշել է նաև, որ Ադրբեջանն ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստան։

«Ներկայում երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ։ Կարևոր ուղղություններից մեկը TRIPP երթուղին է։ Այս բազմամոդալ տարանցիկ երթուղին արդեն գաղափարից վերածվում է իրականության։ Մենք կյանքի ենք կոչում այս նախագիծը»,- նշել է նա։

Ըստ նրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (որը կոչվում է նաև TRIPP երթուղի) զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել։ «Ավտոճանապարհի 95%-ն ու երկաթուղու 75%-ն արդեն կառուցվել են։ Ակնկալվում է, որ երկու օբյեկտների շինարարությունը կավարտվի հաջորդ տարվա առաջին կեսին։ Հայաստանում արդեն իրականացվում են ինժեներական աշխատանքներ»,- հավելել է նա:

 

Նմանատիպ նյութեր