211652_close_icon
views-count253 դիտում article-date 22:52 25-09-2026

Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ։

Արարատ Միրզոյանը և Անիտա Օրբանն ընդգծել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնման կարևորությունը, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով զարգացնելու համատեքստում:

Ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի միջև հեռանկարային գործընկերության զարգացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը՝ հիմնված նաև ժողովրդավարական ընդհանուր սկզբունքներին հավատարմության վրա:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի եվրոպական ինտեգրման և ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացման առանցքային թեմաների շուրջ:

 

Նմանատիպ նյութեր