211652_close_icon
views-count298 դիտում article-date 22:51 23-09-2026

Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր այցելել է գործարար Գագիկ Ծառուկյանից վերցված Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայան՝ տեղում ծանոթանալու խաղողի մթերումների ընթացքին։

Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Կոմբինատում խաղողի մթերումը սկսվել է սեպտեմբերի 16-ից, 1 շաբաթում մոտ 5000 տոննա խաղող է մթերվել։ Կոմբինատի կառավարիչ Գարիկ Բոշյանի խոսքով՝ այս տարի նախատեսվում է մթերել շուրջ 21-22 հազար տոննա խաղող, ինչը, ըստ նրանց, վերջին տարիների համեմատ բարձր ցուցանիշ է։

Մթերման գործընթացում նախատեսվում է ներգրավել ավելի քան 2500 տնտեսություն և մասնավոր խաղողագործ։ Խաղողի մթերվում է 1 կգ-ը 150 դրամով։

«Պետության կառավարմանը փոխանցված վերամշակող ընկերությունում մթերված խաղողի դիմաց վճարումներն իրականացվում են հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հիմնականում մեկ աշխատանքային օրվա ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու։

 

Նմանատիպ նյութեր