211652_close_icon
views-count439 դիտում article-date 13:15 22-09-2026

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄԷ-ի պետական լրատվական գործակալությունը  (WAM) հայտնում է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության 35-ամյակի առթիվ  շնորհավորական ուղերձներ են հղել նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը, ինչպես նաև ԱՄԷ փոխնախագահ, փոխվարչապետ և Նախագահական դատարանի նախագահ Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը։

Նմանատիպ նյութեր