Հայաստանյան իշխանության վարքագիծն ու հայտարարությունները ամրագրեցին նոր կապիտուլյացիան․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանցիները վերջին օրերին Արցախի օկուպացիայի օրերի վերաբերյալ «հերոսական» տեսանյութեր-հարցազրույցներ են հրապարակում:
Սակայն նույնիսկ այդ պաթոսի մեջ անհնար է չարձանագրել արցախցիների հերոսական պայքարն ու դիմադրությունը՝ մանկահասակ երեխաներից, տարեցներից մինչև այն նվիրյալները, ովքեր 44-օրյա պատերազմից հետո, տարբեր ստորաբաժանումների կազմում, պաշտպանում էին Ադրբեջանի հետ ունեցած հսկայական ճակատը:
Արցախցիների հիմնական հիասթափությունը հենց նրանից է, որ նրանք արել են անհնարինը, ամեն ինչ դրել զոհասեղանին՝ մեծով ու փոքրով, սակայն թիկունքը դատարկ էր, իսկ հայաստանյան իշխանության վարքագիծն ու հայտարարությունները ոչ միայն խրախուսեցին ադրբեջանական արկածախնդրությունը, այլ ամրագրեցին նոր կապիտուլյացիան»: