211652_close_icon
views-count547 դիտում article-date 19:56 20-09-2026

Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները

Շիրակի մարզի Արթիկ ու Ախուրյան համանքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակից կուսակցությունների առաջադրումներն այսօր ավարտվեցին: Ընտրություններն այս համայնքներում տեղի ունենան հոկտեմբերի 25-ին։

Արթիկում 4 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է գործող համանյնքապետ Անանիկ Ոսկանյանը, Արթիկի նախկին համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանը կգլխավորի «Ազատ դեմոկրատների» ցուցակը, «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Արթուր Աստոյանն է, իսկ «Հայրենիք» կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Վահրադյանը:

Ախուրյան համայնքում միայն ՔՊ-ն է մասնակցելու ընտրություններին: Ցուցակը գլխավորելու է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը:
 

Նմանատիպ նյութեր