211652_close_icon
views-count883 դիտում article-date 15:46 20-09-2026

Ինչպես կարող է գերմանական բիզնեսին հետաքրքրել մի պետություն, որտեղ գոյություն չունի սեփականության իրավունքի երաշխիք. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Սա պաշտոնական լուսանկար է Գերմանիայում Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանկֆուրտի առեւտրի ու արդյունաբերության պալատի գործարարների միջեւ հանդիպումից։ Դահլիճի գրեթե կեսը հայկական կողմի ներկայացուցիչներ են։ Իսկ Ֆրանկֆուրտի առեւտրի ու արդյունաբերության պալատն ունի ավելի քան 110 հազար շահառու։

Հիմա համադրեք՝ ավելի քան 110 հազար ընկերությունների ներառող պալատի հետ Փաշինյանի հանդիպումը կայանում է հազիվ տասը գործարարի մասնակցությամբ, մի փոքր սենյակում։

Սա վկայում է այն մասին, որ փորձ է արվել ընդամենը ինչ որ կերպ ստանալ այդպիսի մի հանդիպում, որպեսզի Գերմանիա այցը չստացվի լոկ Հեսսենի երկրամասի խորհրդարանում Խաղաղության մրցանակ ստանալը, եւ վերջ։

Իսկ առեւտրի եւ արդյունաբերության ֆրանկֆուրտյան պալատում այդ հանդիպումը այլ բան չէ, քան հակառակի՝ Հայաստանի հանդեպ էական հետաքրքրության բացակայության վկայություն։

Թեեւ, սա էլ զարմանալի չէ։ Ինչպես կարող է գերմանական բիզնեսին հետաքրքրել մի պետություն, որտեղ օրինակ գոյություն չունի սեփականության իրավունքի երաշխիք։

 

Նմանատիպ նյութեր