211652_close_icon
views-count772 դիտում article-date 15:09 20-09-2026

Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինային անհրաժեշտ է ևս 40 օր, որպեսզի ստիպի Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները:

Այս մասին Անդրկարպատիայում կայացած գագաթնաժողովում հայտարարել է Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն մտադիր է ավելացնել հարվածների քանակը Ռուսաստանի տարածքին:

Ավելի վաղ Զելենսկին արդեն հայտարարել էր Ռուսաստանին խաղաղության պարտադրման 40-օրյա արշավի մեկնարկի մասին: Այն բաղկացած էր ՌԴ տարածքում քաղաքացիական օբյեկտներին հասցվող հարվածներից և Սև ու Ազովի ծովերում նավերի վրա հարձակումներից:

 

Նմանատիպ նյութեր