Եվրախորհրդարանը հավանություն է տվել հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներին
Եվրոպական խորհրդարանը 583 «կողմ», 49 «դեմ» և 39 «պահպանողական» ձայների հարաբերակցությամբ հավանություն է տվել Հայաստանում արտադրվող ապրանքների նկատմամբ առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումների (Autonomous Trade Measures) կիրառմանը, գրում է News.am-ը։
Նման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Եվրոպական հանձնաժողովը՝ նպատակ ունենալով մեծացնել հայկական արտադրանքի մուտքը ԵՄ շուկա։
Սպասվում է, որ առևտրային ժամանակավոր այս միջոցառումները կսերտացնեն Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական համագործակցությունը։
Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, անդրադառնալով որոշմանը, սոցիալական ցանցում գրել է․ «Հավատարիմ իր սկզբունքներին և անշեղ իր դիրքորոշման մեջ՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, հավանություն տվեց Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ #MadeInArmenia արտադրանքին ATMs տրամադրելու վերաբերյալ։ Սա ևս մեկ նշանակալի քայլ է Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման ճանապարհին»։