211652_close_icon
views-count337 դիտում article-date 21:37 14-09-2026

Այս վիճակով մագիստրալ ընդդիմությունը պատրաստ չէ իշխանափոխության օրակարգ սպասարկելու, թեև՝ ուզում է․ Սուրեն Սուրենյանց․ tert.am

Այս վիճակով մագիստրալ ընդդիմությունը պատրաստ չէ իշխանափոխության օրակարգ սպասարկելու, թեև՝ ուզում է։

Tert.am-ի «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Տիգրանաշենը, Սահմանադրության փոփոխությունը կարող են փոփոխությունների տրիգգեր լինել, եթե ունես այլընտրանքային քաղաքական բովանդակություն։ Ինքն իրենով չի դառնա։

Ժողովուրդը Փաշինյանին հնարավորություն չի տվել քաղաքակիրթ ճանապարհով նոր Սահմանադրություն ընդունելու գործընթաց սկսել։ Բայց Փաշինյանը ռեպրեսիաներով փորձում է բարենպաստ միջավայր ապահովել դա իրականացնելու համար։

Լուծումների պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Առայժմ ընդդիմության օրակարգ ԱԺ-ում չեմ տեսնում։ Ընդդիմությունը չունի երկար ժամանակ այլընտրանք ներկայացնելու համար, հասարակությունը պահանջկոտ է դարձել»,- նշել է Սուրենյանցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր