211652_close_icon
views-count2311 դիտում article-date 14:57 14-09-2026

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածներում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Մասնավորապես`

Չարենցի 91 հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Սարալանջի շրջանցիկ ճանապարհ մուտքը կարգելվի ժամը 07:00-ից մինչև 14:00-ն, ինչպես նաև նշված խաչմերուկում Չարենցի փողոցի և Սայաթ -Նովայի պողոտայի խաչմերուկի կողմից երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն, իսկ Սարալանջի շրջանցիկ ճանապարհից դեպի Չարենցի 91 հասցե մուտքը կարգելվի ժամը 14:00-ից 07:00-ն:

Նմանատիպ նյութեր