Տավուշում կմեկնարկի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը» ծրագիրը
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է առաջիկա 5 տարիների ընթացքում սահմանամերձ գոտու համաչափ զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Աշխատանքային հանդիպումը նպատակ ուներ մինչև ծրագրի պաշտոնական մեկնարկը մեկ անգամ ևս քննարկել և հստակեցնել այն բոլոր մոտեցումները, որոնք դրված են ծրագրի հիմքում: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց սահմանամերձ գոտում նման ծրագրի իրականացումը, շնորհակալություն հայտնեց ՄԱԶԾ թիմին և բոլոր գործընկերներին Տավուշի մարզի համար այդ կարևոր գործընթացը ձեռնարկելու ու համատեղ աշխատելու համար:
Մարզպետը հայտնեց նաև իր տեսակետը ծրագրի իրականացման նպատակների, ինչպես նաև նախատեսվող միջոցառումների վերաբերյալ: Աշխատանքային հանդիպման ընթացքում առաջարկներով ու տեսակետներով հանդես եկան նաև ծրագրի գործընկեր նախարարությունների ներկայացուցիչները: