211652_close_icon

Քեզ բացակա չենք դնի. երկնային ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած հերոս Արթուր Ալավերդյան

views-count1564 դիտում article-date 11:28 08-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լեգենդ դարձած հերոս Արթուր Ալավերդյանի երկնային ծնունդն է։ 

Արթուր Արարատի Ալավերդյանը, ծնվել է 1992թ․, Տավուշի մարզի Բաղանիս գյուղում։ Ավարտել է թ․ 59 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ավարտելուց հետո անցել է աշխատանքի զորամասում, մասնակցել է Ապրիլյան պատերազմին, իսկ 44-օրյա պատերազմը Արթուրի համար դարձել է ճակատագրական, զոհվել է հոկտեմբերի 22-ին, դիպուկահարի կրակոցից։

Մայոր Արթուր Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ և ԱՐԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ մեդալներով։

ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻ

ՄԱՅՈՐ ԱՐԹՈՒՐ ԱՐԱՐԱՏԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՊԲ 59703 զորամասի 2 ՀԳՄ ԱՄ հրամանատար` մայոր Արթուր Արարատի Ալավերդյանը ծառայության ընթացքում իրեն դրսևորել է միայն դրական կողմերով, օժտված էր կազմակերպչական բարձր հատկանիշներով: Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 22-ը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, հանդիսանալով 2 ՀԳՄ ԱՄ հրամանատար, ակտիվ մասնակցել է մարտական գործողութ-յուններին, իր իսկ ստորաբաժանման ուժերով ոչնչացրել է հակա-ռակորդի կենդանի ուժ և զրահատեխնիկա 200 հդկ-ի շրջանում, ապա՝ Նյուզգար տանկային ԿՇ կրակային դիրքերում։ 120մմ-անոց ականանետի համար տվել է ճշգրիտ նշանակետեր՝ խոցելով տասնյակ տեխնիկաներ: Գումարտակի անձնակազմի հետ 2020 թվականի հոկտեմբերի 3-ի լուսադեմին, ընկնելով հակառակորդի ծուղակը, Նարինջ ՀԿ-ում կարողացել է խելացիորեն գործել և դուրս բերել անձնակազմին՝ փրկելով շատերի կյանքը։ Ապա նշանակվել է ՀԳՄ հրամանատարի տեղակալ-շտաբի պետ: Նա կառավարել է գումարտակը հմուտ և կարողացել է խոչընդոտել հակառակորդի առաջխաղացմանը:

Հոկտեմբերի 22-ին Ֆիզուլիի շրջանում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է:

Մայոր Արթուր Արարատի Ալավերդյանը եղել է քաջ և ուժեղ կամքի տեր անձնավորություն, եղել է սիրված և հարգված՝ հրամանատարության ծառայակիցների կողմից:

Ունեցել է բարոյահոգեբանական կայուն վարքագիծ:

ՊԲ 59703 զորամասի 2 ՀԳՄ հրամանատար կապիտան՝ Ա. Հովհաննիսյան ՊԲ 59703 զորամասի հրամանատար փոխգնդապետ՝ Դ. Ավանեսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր