211652_close_icon
views-count970 դիտում article-date 17:32 06-09-2026

Ադրբեջանցիների թափանցման փորձ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը

Տեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «Առավոտ» թերթի կողմից տարածված հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասված է համայնքապետարանի ֆեյսբուքի էջում։

«Սուրեն Ամարյանի փաստմամբ՝ առավոտյան իրեն մոտեցած անձինք ներկայացել են որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներ, մինչդեռ հետագայում պարզվել է, որ նրանք «Առավոտ» թերթի աշխատակիցներ են։

Պարոն Ամարյանը նաև հստակ նշել է, որ հրապարակման մեջ ներկայացվող դեպքը տեղի է ունեցել չորս տարի առաջ, և ներկայումս որևէ թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանների պաշտպանությունն իրականացվում է շուրջօրյա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և սահմանապահ զորքերի կողմից։

Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ «Առավոտը» հայտնել էր, որ Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ամարյանը նշել էր. «Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է»։

 

Նմանատիպ նյութեր