211652_close_icon
views-count2641 դիտում article-date 20:25 04-09-2026

Գյումրիում զավթել են ընտանեկան գերեզմանը․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվում է Ազգային ժողովի աշխատակցուհիներից մեկի բողոքն առ այն, որ իրեն անհայտ անձը փետրվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում բազալտե քարով ցանկապատել ու լրիվ այլ տապանաքար է տեղադրել Գյումրու թիվ 1 գերեզմանատանը հուղարկավորված իր տատի, պապի ու պապիկի հոր գերեզմանին։ Անձը, տեսնելով այս ամենը ու հայտնաբերելով, որ պապի տապանաքարը բացակայում է, այն հանված է ու տեղը մեկ այլ՝ կարմիր գույնի տապանաքար է տեղադրված, հաղորդում է ներկայացրել ոստիկանության Կումայրի բաժին։

Ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, թե ով է կատարել ցանկապատումը։ Ըստ իրավապահների, կասկածվում  է 47-ամյա Ա․Ս․-ն, որն աշխատանք չունի։ Հանգամանքները պարզվում են։

Ոստիկանությունը կազմված փաստաթղթերն ուղարկել է Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր