211652_close_icon
views-count586 դիտում article-date 21:12 03-09-2026

Թուրք զինվnրնե՞րն են «արիաբար» պաշտպանելու ՀՀ-ի սահմանը, Փաշինյանն ասում է, թե ԵՄ է գնում. Հայկ Մամիջանյան

Թուրք զինվորնե՞րն են «արիաբար» պաշտպանելու ՀՀ-ի սահմանը, Փաշինյանն ասում է, թե ԵՄ է գնում: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը:

«Ես երբեք դատերից առաջ ակնկալիքների մասին չեմ խոսում, ոչ թե այն պատճառով, որ չեմ պատկերացնում, թե մոտավորապես ինչ է տեղի ունենում, այլ որովհետև դրա իմաստը չեմ տեսնում, հույս ունեմ, որ դատարանը կապացուցի՝ Հայաստանում բոլոր դատավորները չէ, որ ենթարկվում են Փաշինյանի ասածներին:

Փաշինյանը հայտարարել է, որ գնում է ԵՄ, գնում է, բա չէ, ԵՄ-ն անվտանգություն ստեղծող կառույց չէ, ԵՄ-ն անվտանգություն սպառող կառույց է՝ ըստ սահմանման, ԵՄ-ի անվտանգության երաշխավորը ՆԱՏՕ-ն է, Հայաստանին ՆԱՏՕ-ի անդամ ամենամոտ երկիրը Թուրքիան է, հիմա, եթե լուրջ դեմքով մեկը կանգնելու է իմ դիմաց ու ասի, որ թուրք զինվորականները «արիաբար» պաշտպանելու են Հայաստանի Հանրապետության պետական շահերը, սուվերենությունը, սահմանները և այլն, ես այդ մարդուն կուղղորդեմ մասնագետների հետ հանդիպման»,- նշել է Մամիջանյանը:

Նմանատիպ նյութեր