211652_close_icon
views-count619 դիտում article-date 19:21 27-08-2026

Եթովպիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Եթովպիայի արտաքին գործերի նախարար Գեդեոն Տիմոթեոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Ցանկանում եմ օգտվել առիթից՝ վերահաստատելու այն կարևորությունը, որ մենք տալիս ենք Եթովպիայի և Հայաստանի միջև ձևավորված երկարամյա ու բարեկամական հարաբերություններին։ Վերջին տարիներին մեր երկկողմ հարաբերություններն ու դիվանագիտական շփումները շարունակել են խորանալ և ընդլայնվել՝ արտացոլելով երկու երկրների փոխադարձ հանձնառությունը։

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր հարաբերությունները կշարունակեն առաջընթաց գրանցել երկկողմ և բազմակողմ համագործակցության բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ ներդրումների, առևտրի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում»,- ասվում է ուղերձում։

 

Նմանատիպ նյութեր