211652_close_icon
views-count547 դիտում article-date 22:40 26-08-2026

Սոթքում բացվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ

Այսօր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՀՀ կառավարության ներկայացուցիչները հանդիսավոր կերպով նշեցին Սոթքի ոռոգման համակարգի բացումը:
 
Գրասենյակից հայտնում են՝ 4,400 խորանարդ մետր տարողությամբ գեոմեմբրանային ջրամբարից և 6.2 կմ երկարությամբ ոռոգման ցանցից բաղկացած համակարգն ջուր է մատարարելու ավելի քան 800 բնակչի հողատարածքներին, ինչը բնակիչներին նոր հնարավորություններ կընձեռի՝ խթանելու գյուղմթերքի արտադրությունն ու ամրապնդելու համայնքի դիմակայունությունը։
 
Գեղարքունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների և «Hayk for Our Heroes» ՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ կյանքի կոչված այս նախագիծն արտացոլում է ՊՀԾ-ի հանձնառությունը՝ զորակցելու համայնքների կայուն զարգացմանը և պարենային ապահովության հաստատմանը։
 

Նմանատիպ նյութեր