211652_close_icon
views-count568 դիտում article-date 13:28 26-08-2026

Կասեցվել է «Ջուսինադ» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա և Անի» ՍՊ ընկերությանը պատկանող «Ջուսինադ» զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Զովունի, 1-ին փողոց, ապրանքանիշը՝ «Անի պրոդուկտ», «Ջուսինադ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:
 
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աերոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «Խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով չի համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:
 
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Նմանատիպ նյութեր