Սյունիքի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026-ի 1-ին կիսամյակի արդյունքները
Կոլեգիայի նիստի ընթացքում ամփոփվել են նաև 2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի ու դրամական միջոցների տվյալները:
«Համաձայն այդ ցուցանիշների՝ 2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի (շուրջ 833 միլիոն ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 67.5%-ը կամ շուրջ 205 միլիարդ 450 միլիոն դրամի (շուրջ 562 միլիոն ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչ 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը: