211652_close_icon
views-count301 դիտում article-date 23:35 21-08-2026

Պատրաստվում ենք Վարչաֆեստին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ պատրաստվում են վարչաֆեստին։

Հիշեցնենք՝ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը՝ նոր հարթակ, որը միավորում է երիտասարդ երաժիշտներին, ստեղծագործական գաղափարներն ու երաժշտության շուրջ ձևավորվող համայնքը։

Մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն ունեն իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։
 
Մրցանակային ֆոնդ
 
Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ
Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ
Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ
Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ

Նմանատիպ նյութեր